Ճպուռ տափակաոտ
Ճպուռ տափակաոտ | |
Ճպուռ տափակաոտ | |
Ճպուռ տափակաոտ (արու) | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Հոդվածոտանիներ (Arthropoda) |
Ենթատիպ | Վեցոտանիներ (Hexapoda) |
Դաս | Միջատներ (Insecta) |
Կարգ | Ճպուռներ (Odonata) |
Ընտանիք | Պլատիքնեմիդներ (Platycnemididae) |
Ցեղ | Platycnemis |
Տեսակ | Ճպուռ տափակաոտ (P. pennipes) |
Միջազգային անվանում | |
Platycnemis pennipes | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Ճպուռ տափակաոտ (լատին․՝ Platycnemis pennipes), պլատիքնեմիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետուտյան Կարմիր գրքում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]35-37 մմ երկարությամբ մանրաչափի գեղակազմ ճպուռ է։ Արուն բաց երկնագույն է, էգը` կրեմագույն կամ կանաչավուն շողշողյունով դեղին։ Փորիկի 1–6–րդ հատվածների հետին եզրին կան փոքր սև բծեր, 7–9–րդ հատվածները վերևից սև են` նեղ, երկնագույն միջին զոլով, 10–րդ հատվածը երկնագույն է` երբեմն կողքերին զույգ սև բծերով։ Բաց գունավորված երկու զույգ երկայնական զոլերով կուրծքը վերևից մուգ գույնի է։ Ոչ սեռահասուն առանձնյակներն ունեն շատ բաց գունավորում, իսկ փորիկի մուգ զարդանախշը թույլ է արտահայտված[1]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Եվրոպայում՝ Անգլիայից դեպի արևելք մինչև Ենիսեյ գետը, Փոքր Ասիայում, Կովկասում և Անդրկովկասում[1]։
Էկոլոգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ապրում են դանդաղ հոսող կամ կանգնած ջրերով ջրավազաններում և արհեստական ջրամբարներում` ջրանցքներում և ձկնաբուծական լճակներում։ Բազմանում են խիտ բուսականությամբ ծածկված, թույլ հոսող և կանգնած ջրով ջրամբարներում։ Ձվադրում են լողացով բուսականության վրա։ Թռչում են հունիսին–հուլիսի սկզբին, ավելի քիչ քանակներով հանդիպում են նաև օգոստոսին։ Զարգացման ցիկլը տևում է 1 տարի[1]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես վտանգված տեսակ։
Թվաքանակի փոփոխության միտումները պարզված չեն։
Վտանգման հիմնական գործոններն են ջրավազնների հիդրոլոգիական ռեժիմի խախտումը և աղտոտումը։
Պահպանության միջոցառումները չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ տափակաոտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճպուռ տափակաոտ» հոդվածին։ |
|